Ամերիկացի պաշտոնյա․ ԱՄՆ-ն ռուսական պատվաստանյութն անգամ կապիկին չի ներարկի![]() 14 օգոստոսի 2020 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Տարբերակ չկա, որ Միացյալ Նահանգները ռուսական պատվաստանյութը կփորձարկի կապիկների վրա՝ չասած մարդկանց մասին։ Այս մասին CNN-ին հայտնել է առողջապահության ոլորտի ամերիկացի պաշտոնյաներից մեկը։ Աղբյուրը նաև գրում է, որ ռուս պաշտոնյաները հայտնել են, թե Մոսկվան Վաշինգտոնին առաջարկել է համագործակցել կորոնավիրուսի բուժման դեղամիջոցների և պատվաստանյութերի ստեղծման գործընթացը արագացնելու ամերիկյան «Կայծակնային արագություն» օպերացիայի շրջանակներում։ ԱՄՆ-ն հրաժարվել է։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը գրանցվել է՝ դառնալով աշխարհում կորոնավիրուսի դեմ գրանցված առաջին պատվաստանյութը, այն արդյունավետ է, իմունային պատասխան է ձևավորում և անցել է բոլոր փորձարկումները։ Մասնագետները Ռուսաստանին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վաղաժամ գրանցման մեջ՝ նշելով, որ այն բավարար փորձարկումներ չի անցել։ Օգոստոսի սկզբին ԱՀԿ-ն հորդորել էր Ռուսաստանին զգուշավոր լինել Covid-19-ի դեմ պատվաստանյութի հարցում։ Կազմակերպության ներկայացուցիչը հայտնել էր, որ յուրաքանչյուր պատվաստանյութ կամ այլ դեղամիջոց պետք է կլինիկական տարբեր փորձարկումների և թեստերի ենթարկվի, և միայն դրանից հետո արտոնագիր ստանա և կիրառվի։ Կարդացեք նաև․ «Ռուսական պատվաստանյութը ստեղծած կենտրոնի տնօրենն անդրադարձել է քննադատություններին» ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |