ՀՀ քրեակատարողական հիմնարկներում 1 կորոնավիրուսով հիվանդ կա![]() 14 օգոստոսի 2020 - 18:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քրեակատարողական 12 հիմնարկում անազատության մեջ գտնվող անձանցից կորոնավիրուս է հայտնաբերվել 3-ի մոտ։ Նրանցից 2-ն այս պահին ապաքինվել և վերադարձել են ՔԿՀ։ Դատապարտյալների և կալանավորների շրջանում ընդհանուր անցկացվել է 157 թեստավորում։ «Արմավիր»-ում պահվող կալանավորը դեռևս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։ Այս մասին Forrights-ին հայտնել է Քրեակատարողական ծառայության շտաբի պետ Ռուբեն Դարբինյանը։ 343 թեստավորում է արվել ՔԿԾ կենտրոնական մարմնի և հիմնարկների աշխատակիցների մոտ, որոնցից 69-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։ Նրանցից 8-ն այս պահին շարունակում են բուժում ստանալ։ Կայքը գրում է, որ հատկանշական է, որ ինչպես անազատության մեջ գտնվող, այնպես էլ ծառայության և ոչ մի աշխատակից ինքնամեկուսացված կամ մեկուսացված չէ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |