Ok.ru-ով հայերից խոշոր գումարներ են հափշտակվել․ 2 հոգի կալանավորվել է![]() 14 օգոստոսի 2020 - 18:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բացահայտվել է հանցավոր խումբ, որը Ok.ru սոցցանցի միջոցով առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ է կատարել՝ խաբեությամբ ստանալով օգտատերերի բանկային տվյալները։ 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) և 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 2-րդ մասի 1-ին կետով: Նրանցից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: «Հանցավոր խմբի անդամները 2019-ի փետրվարից, տարբեր եղանակներով մոլորության մեջ գցելով Ok.ru կայքի տարբեր անհատական հաշիվների օգտատերերի` ՀՀ տասնյակ քաղաքացիների, խաբեությամբ ստացել են վերջիններիս կամ նրանց հարազատների բանկային քարտերի տվյալները։ Նրանք հափշտակելն են այնտեղ առկա գումարները»,– մանրամասնել են ՔԿ-ից՝ նշելով, որ խմբի անդամներից ոմանք նախկինում նման արարք կատարելու համար պատասխանատվության են ենթարկվել։ Խուզարկությունների արդյունքում՝ առգրավվել են հանցավոր խմբի անդամների կողմից օգտագործվող համակարգիչները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |