Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ![]() 14 օգոստոսի 2020 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ անհրաժեշտ է անհատական պատժամիջոցներ սահմանել Բելառուսում կատարվող իրադարձությունների համար։ «Մեզ լրացուցիչ պատժամիջոցներ են պետք նրանց դեմ, ովքեր Բելառուսում խախտում են ժողովրդավարական արժեքները կամ մարդու իրավունքները»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։ Նա վստահություն է հայտնել, որ Եվրամիության ԱԳ նախարարների բանավեճը կվկայի «Բելառուսի ժողովրդի հիմնարար ազատությունների և ժողովրդավարության իրավունքին աջակցելու մասին»։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ չի բացառում, որ Բելառուսի դեմ կարող են պատժամիջոցներ սահմանվել, ինչպես նաև կարող է կասեցվել նավթի առաքումը երկրում քաղաքական վիճակի պատճառով։ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |