Փաշինյանն Ազգային հերոսի կոչման է ներկայացրել կապիտան Ռուբեն Սանամյանին

Փաշինյանն Ազգային հերոսի կոչման է ներկայացրել կապիտան Ռուբեն Սանամյանին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈՒ կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգևատրման միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին։

Բացի այդ, նա տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների ներկայացրել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրման։

«Սա գնահատանքի իրապես արժանի տուրք է Տավուշյան հաղթական մարտերի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին», - նշել է վարչապետը։

ՀՀ Ազգային հերոսի կոչում ունի 17 անձ՝ քաղաքական, մշակութային, ռազմական, հոգևոր գործիչներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահ, Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---