Իրանին զենքի մատակարարման էմբարգոն չի երկարաձգվել․ Պուտինն առաջարկել է տեղափոխել ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստը15 օգոստոսի 2020 - 11:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ձախողել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանին զենքի մատակարարման էմբարգոն երկարաձգելու փորձը։ Այն չի երկարաձգվել, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է տեղափոխել համաշխարհային լիդերների օնլայն հավաքը՝ խուսափելու համար ԱՄՆ սպառնալիքների պատճառով «առճակատումից», փոխանցում է Reuters-ը։ ՌԴ-ն և Չինաստանը դեմ են արտահայտվել զենքի մատակարարման արգելքին, որի ժամկետը լրանում է 2020-ի հոկտեմբերին՝ համաձայն Իրանի և համաշխարհային տերությունների միջև 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի։ 11 պետություն ձեռնպահ է մնացել քվեարկությանը մասնակցելուց՝ այդ թվում Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։ ԱՄՆ-ն ու Դոմինիկյան Հանրապետությունը կողմ են քվեարկել։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդն անկարող է եղել գործել վճռականորեն՝ «պաշտպանելու համար միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը»։ Պոմպեոն դա անընդունելի է համարել։ Պուտինը նշել է, որ ՌԴ-ն՝ սիրիական քաղաքացիական պատերազմում Իրանի դաշնակիցը, լիովին հավատարիմ է միջուկային համաձայնագրին, իսկ գագաթաժողովի նպատակն է քայլեր ձեռնարկել ՄԱԿ անվտանգության խորհրդում «աճակատումից և էսկալացիայից» խուսափելու համար։ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է բանակցել Իրանի հետ նոր գործարքի համար, որը կխոչընդոտի այդ երկրին միջուկային զենքի ստեղծման աշխատանքներում, ինչպես նաև կսահմանափակի Իրանի գործողությունները տարածաշրջանում և այլուր։ 2015-ի միջուկային գործարքը, որը կնքվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք, Թրամփը կոչել է «պատմության վատագույն գործարք»։ Օգոստոսի 12-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հույս էր հայտնել, որ Իրանին զենքի մատակարարման էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ բոլոր փորձերը կձախողվեն։ Նա նշել էր, որ էմբարգոն երկարաձգելը ՄԱԿ բանաձևերի խախտում է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |