Արցախի ԱԳ նախարարին վերագրվել են ուրիշի մտքերը․ Ստեփանակերտից հերքում են ռուսական կայքի հրապարակումը

Արցախի ԱԳ նախարարին վերագրվել են ուրիշի մտքերը․ Ստեփանակերտից հերքում են ռուսական կայքի հրապարակումը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը կտրականապես հերքում է Topwar.ru ռուսական կայքի հաղորդագրությունը, որտեղ իբրև թե ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի հնարավոր միջամտությանը։

Ըստ աղբյուրի, Մայիլյանն իբրև ասել է՝ «եթե նման օգնություն (Ռուսաստանի կողմից - Արցախի ԱԳՆ մամուլի ծառայություն) չտրամադրվի, ապա Հայաստանը ռուսներին կհեռացնի իր տարածքից, իսկ դա կնշանակի Կովկասում ռուսական ազդեցության ավարտ»:

Ռուսական աղբյուրը հղում է արել Defense24 լեհական գործակալությանը։

Արցախի ԱԳՆ-ից նշում են, որ լեհական գործակալության բնօրինակ հոդվածում նշված բառերը պատկանում են պաշտոնաթող զինծառայողի, այլ ոչ թե նախարար Մայիլյանին:

«Հույս ունենք, որ փաստի նմանատիպ կոպիտ աղավաղումը ոչ թե միտումնավոր ապատեղեկատվության, այլ թարգմանության տխրահռչակ բարդությունների հետևանքով առաջացած տեխնիկական սխալի հետևանք էր էր: Նմանատիպ եզրակացությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Topwar.ru ռուսական առցանց ռեսուրսն ինքն է կասկածի տակ դնում նախարարի նմանատիպ կարծիքը՝ նշված խոսքերն ուղեկցելով հետևյալ բառերով՝ «իբրև թե հայտարարել է Արցախի ԱԳՆ ղեկավարը»,-նշել են Արցախի ԱԳՆ-ից՝ հույս հայտնելով, որ ռուսական լրատվական գործակալությունը անհապաղ կշտկի թույլ տված սխալը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---