Բելառուսում լրագրողը բերման ենթարկվելիս 2 ձեռքի կոտրվածք է ստացել

Բելառուսում լրագրողը բերման ենթարկվելիս 2 ձեռքի կոտրվածք է ստացել

PanARMENIAN.Net - Բելառուսի Գրոդնո քաղաքում Hrodna.Life լրագրող Ռուսլան Կուլչիչը բերման ենթարկվելիս 2 ձեռքի կոտրվածք է ստացել։Նրան դաժան ծեծի են ենթարկել, հետո ծեծել են նաև մեկուսարանում։

Այդ վիճակում լրագրողին նույնիսկ հասցրել են դատել և նա 24 ժամ ճաղերի ետևում է անցկացրել։ Օգոստոսի 13-ի երեկոյան նրան առանց որևէ բացատրության ազատ են արձակել, գրում է reform.by-ը։

Հիվանդանոցում լրագրողը նույն պալատում է տեղացի հայտնի երաժիշտ, Dzieciuki խմբի անդամ Անդրեյ «Պիթոն» Պետկոյի հետ։ Երաժշտին ևս ծեծի են ենթարկել։

Օգոստոսի 9-12-ը Բելառուսի ամբողջ տարածքում տասնյակ լրագրողներ են հայտնվել իրավապահների թիրախում, շատերը ձերբակալվել են, վնասվածքներ ստացել, զրկվել տեխնիկայից։

Նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---