Կեղծ պլաստիկ քարտերով բանկոմատներից մոտ 7․5 մլն դրամ է հափշտակվել

Կեղծ պլաստիկ քարտերով բանկոմատներից մոտ 7․5 մլն դրամ է հափշտակվել

PanARMENIAN.Net - Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Հայաստանում արտասահմանյան բանկերից մեկին պատկանող բանկոմատներից 2019-2020թթ․ կանխիկացման միջոցով կատարվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն։ Ոստիկանությունը բացահայտել է ԱՄՆ-ում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ պատրաստված կեղծ քարտերով բանկոմատներից մոտ 7,500,000 դրամ հափշտակողին։

Օգոստոսի 13-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները կանխիկացման փորձ կատարելիս տղամարդուն բռնել ու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանություն։

Երևանի 30-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 3 կեղծված պլաստիկ քարտ և կանխիկ գումար։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նա միայն հուլիս-օգոստոս ամիսներին նշված բանկի բանկոմատներից պլաստիկ կեղծ քարտերի օգնությամբ հափշտակել է մոտ 7.5 մլն դրամ։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այն է՝ հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ առանձնապես խոշոր չափերով (պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա)։

Հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։

Երևանի 30-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Քննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---