Ռուսական կայքը ներողություն է խնդրել Արցախից՝ արտգործնախարարին չասված խոսքեր վերագրելու համար15 օգոստոսի 2020 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսական Topwar.ru կայքը ներողություն է խնդրել Արցախի արտգործնախարարությունից ավելի վաղ հրապարակած նյութի համար և հեռացրել է այն։ Կայքն ընդունել է, որ սխալ է, և լեհական աղբյուրի հրապարակումը որակել է սադրիչ։ Ավելի վաղ Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը հերքել էր Topwar.ru կայքի հրապարակումը, որում հղում անելով Defense24-ին, Արցախյան համակամարտությունում Թուրքիայի հնարավոր միջամտության համատեքստում արտգործնախարար Մասիս Մայիլյանին են վերագրվել հետևյալ խոսքերը . «Եթե նման օգնություն (Ռուսաստանի կողմից) չտրամադրվի, ապա Հայաստանը ռուսներին կհեռացնի իր տարածքից, իսկ դա կնշանակի Կովկասում ռուսական ազդեցության ավարտ»: Արցախյան գերատեսչությունը մատնացույց էր արել, որ լեհական հոդվածում այդ խոսքերը չեն վերագրվել նախարարին, այլ ասվել են պաշտոնաթող զինծառայողի կողմից։ Ուշագրավ Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին |