6 փետրվարի 2009 - 15:09 AMT
Բիշկեկը որոշել է փակել ԱՄՆ ՌՕՈՒ «Մանաս» կայանը
Մանասի ամերիկյան ռազմական կայանը փակելու Բիշկեկի որոշումը վերջնական է եւ ենթակա րէ վերանայման: Այդ մասին փետրվարի 6-ին հաղորդեց Ղրղզստանի կառավարության ներկայացուցիչը

ԱՄՆ դեսպանությունը եւ Ղրղզստանի ԱԳՆ կարծիքներ են փոխանակում այդ առիթով, բայց կայանի պահպանության հարցը չի քննարկվում: Այդ հայտարարությունն արվեց հաջորդ օրն այն բանից հետո, երբ Պենտագոնը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները շարունակում են օդակայանի մասին բանակցությունները Ղրղզստանի իշխանությունների հետ: Բիշկեկի որոշումը կարող է որոշ բարդություններ առաջացնել Բարակ Օբամայի վարչակազմի համար, որը մտադիր է լրացուցիչ ռազմական հավաքակազմ ուղարկել Աֆղանստան, հաղորդում է ՌՕՈՒ ռուսական ծառայությունը:

Այդ միջոցին, ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ կայանի փակումը անուղղելի սխալ չի դառնա Աֆղանստանում իրականացվող քարոզարշավի հանդեպ, որը Բարակ Օբաման իր քաղաքականության առաջնային ուղղությունն է հայտարարել:

«Ինչ վերաբերում է կայանին, պաշտպանության նախարարությունը այլընտրանքային որոշումների գնահատում է կատարում: Կայանի փակումը չի ազդի մեր որոշումների վրա: Ցավում ենք, որ Ղրղզստանի կառավարությունը դիտարկում է նման քայլը, եւ մենք հույս ունենք լրացուցիչ քննարկելու այդ հարցը ղրղզների հետ: Բայց մենք շատ արդյունավետ ենք գործելու, անկախ Ղրղզստանի կառավարությունում ժողովների արդյունքից»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

Բիշկեկի մոտակայքում «Մանաս» օդանավակայանում գտնվող օդակայանը ԱՄՆ միակ ռազմական օբյեկտն է Կենտրոնական Ասիայում: Այն առանցքային դեր է կատարում Աֆղանստանում գործող ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի զորքերի համալրման գործում: