Պայթյունից հետո Լիբանանում ավելացել են կորոնավիրուսով վարակման դեպքերը15 օգոստոսի 2020 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունից հետո երկրում կորոնավիրուսի նոր դեպքերն ավելացել են մոտ 100-ով, փոխանցում է Corona Tracker կայքը՝ ներկայացնելով Լիբանանում վիրուսի մասին վիճակագրությունը։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել: Օգոստոսի 4-ին նախորդած շաբաթվա ընթացքում երկրում մեկ օրում վարակակիրների ամենաբարձր ցուցանիշը 221-ն է եղել, գրանցվել է հուլիսի 31-ին։ Հուլիսի 30-ին գրանցվել է պայթյունին նախորդած 7 օրերի ամենացածր ցուցանիշը՝ վարակի 121 հաստատաված դեպք։ Պայթյունից հետո օգոստոսի 5-ին երկրում հաստատվել է կորոնավիրուսի 355 նոր դեպքի մասին (օգոստոսի 4-ին վարակակիրների թիվ չի հայտարարվել), հաջորդող օրերին վարակակիրների թիվը տատանվել է 280-ից 330-ի միջակայքում։ Օգոստոսի 14-ի դրությամբ Լիբանանում հաստատվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 334 նոր դեպք: Ընդհանուր առմամբ Լիբանանում օգոստոսի 15-ի դրությամբ 8045 հաստատված դեպք կա և 94 մահ։ Երկրում առողջացել է 2550-ից ավելի մարդ։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանը Տաթևի և Տաթևի մեծ անապատ համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացնի Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում «Ազատություն»․ՀՀ–ն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ |