Բլեյանի 65 ամյակը լրանում է. Գուցե ազատվի Սեբաստացու կրթահամալիրի տնօրենի պաշտոնից

Բլեյանի 65 ամյակը լրանում է. Գուցե ազատվի Սեբաստացու կրթահամալիրի տնօրենի պաշտոնից

PanARMENIAN.Net - Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և դրա խորհրդի անդամները հրավիրվել են ԿԳՄՍ նախարարություն՝ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար: Շուտով լրանալու է Աշոտ Բլեյանի 65 ամյակը և, ըստ օրենքի, նա ուղարկվելու է թոշակի։ Կրթահամալիրը դիմել է ԿԳՄՍՆ՝ ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերածելու հարցով, ինչը թույլ կտա Բլեյանին շարունակել պաշտոնավարումը, հայտնում է Aravot.am-ը։

Ըստ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների» մասին օրենքի՝ տնօրենի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին: Կրթահամալիրի տնօրեն Բլեյանը պաշտոնապես ծանուցվել է, որ նրա պայմանագիրն ավարտել է։

Նրա 65 ամյակը լրանում է սեպտեմբերին։ Կրթահամալիրը հունիսի 4-ին դիմել է Կառավարություն, որպեսզի դառնա պետական հիմնադրամ։ Դեռ որոշում չկա։

«Եթե կառավարությունն անգործության մեջ է, ապա մենք պետք է քննարկենք իրավիճակը։ Քննարկումը երևի թե առցանց կլինի։ Ի՞նչ է պատահել. կարո՞ղ է Արայիկ Հարությունյանը կամ Նիկոլ Փաշինյանն են կրթահամալիրը ստեղծել։ Այն ստեղծվել է 1989 թվականին՝ բազմաթիվ մարդկանց ջանքերով»,- ասել է Բլեյանը, փոխանցում է Factor.am-ը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---