Նոր Զելանդիայում Covid-19-ի նոր բռնկման պատճառով ընտրությունները հետաձգվել են

Նոր Զելանդիայում Covid-19-ի նոր բռնկման պատճառով ընտրությունները հետաձգվել են

PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայում Covid-19-ի նոր բռնկման պատճառով սեպտեմբերի կեսին կայանալիք ընդհանուր ընտրությունները հետաձգվել են մինչև հոկտեմբերի 17-ը։

Օքլենդում և ամբողջ երկրի տարածքում կրկին սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը։ Իշխանությունները պատրաստավում են տասնյակ հազարավոր մարդկանց թեստավորել՝ կանխելու համար վիրուսի տարածումը, գրում է BBC-ն։

Օքլենդում ամբողջական լոքդաուն է հայտարարվել՝ առայժմ 3 օրով։

Մեկ օրում երկրի ամենամեծ քաղաքում՝ Օքլենդում վարակի 14 նոր դեպք է գրանցվել, որից մեկը` բերովի։ Մյուս 13-ը շփում է ունեցել օգոստոսի 11-ին հայտնաբերված վարակակիր ընտանիքի հետ։

Օգոստոսի 11-ին Նոր Զելանդիայում վերջին 3․5 ամսում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք էր գրանցվել՝ բոլորը նույն ընտանիքի անդամներ։ Վարակված ընտանիքն արտերկիր չի մեկնել և օտարերկրացիների հետ չի շփվել։

Աշխարհում պանդեմիայի բռնկումից ի վեր, ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների` կորոնավիրուսով 21․6 մլն մարդ է վարակվել, ավելի քան 773,000 մարդ մահացել է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---