Տիխանովսկայան պատրաստ է Բելառուսի համազգային առաջնորդ դառնալ

Տիխանովսկայան պատրաստ է Բելառուսի համազգային առաջնորդ դառնալ

PanARMENIAN.Net - Բելառուսում օգոստոսի 9-ին նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ պատրաստ է համազգային առաջնորդ դառնալ։

YouTube-ում տեղադրված իր տեսաուղերձում նա ասել է, որ անում է դա, որպեսզի «երկիրը հանդարտվի և բնականոն հունի մեջ մտնի»: Այդ ընթացքում, ըստ նրա՝ հարկ կլինի ազատել բոլոր քաղբանտարկյալներին և օրենսդրական բազա ստեղծել ու պայմաններ՝ նախագահի նոր ընտրություններ կազմակերպելու համար։

Նա ասել է, որ չունի և չուներ պատրանքներ և երբեք չի ցանկացել քաղաքական գործիչ դառնալ։

«Սակայն, ճակատագրի բերումով, ես հայտնվեցի կամայականության հետ առճակատման առաջնագծում»,- ասել է Տիխանովսկայան։

Նա նշել է նաև, որ հիանում է ցուցարարների արիությամբ և կազմակերպվածությամբ և հավելել, որ պատրաստ է «ընդունել իշխանությունների այն կողմնակիցներին, որոնք անկեղծորեն կզղջան»։

Օգոստոսի 11-ին Տիխանովսկայան հեռացել է Բելառուսից և գտնվում է Լիտվայում։ Տեսաուղերձում նա ասել էր, որ ծանր ընտրության առջև է հայտնվել և նշել, որ ամենակարևորը երեխաներն են։

Օգոստոսի 16-ին Բելառուսում անցել են երկրի պատմության ամենամեծ բողոքի ակցիաները։ Ընդդիմությունը մտադիր է շարունակել դրանք և համազգային գործադուլ հայտարարել՝ պահանջելով, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռանա պաշտոնից և նոր ընտրություններ նշանակվեն։

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---