«Իմ քայլի» հետ հանդիպումից հետո Ավետիսյանը հրաժարվել է ՍԴ դատավորի թեկնածությունից

«Իմ քայլի» հետ հանդիպումից հետո Ավետիսյանը հրաժարվել է ՍԴ դատավորի թեկնածությունից

PanARMENIAN.Net - Կառավարության կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը հրաժարվել է պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունից։ Այս մասին նա հայտնել է Facebook-ում։

Նա նշել է, որ առանց դատական իշխանության կայացման պետությունը և հասարակությունը զարգացման որևէ հեռանկար չունեն ու այդ հարցում իր ներդրումն ունենալու համար է համաձայնել դառնալ թեկնածու։

«Սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի։

Հետևաբար, նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում եմ անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար»,- գրել է նա։

Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու էր առաջադրել Ավետիսյանին հուլիսի 23-ին։ Նա իրավաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր է։

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում մվերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Օրակագրում մեկ հարց էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Այն, մասնավորապես ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի և մյուս դատավորների լիազորությունների դադարեցում։ ՀՀ նախագահը հրաժարվել էր ստորագրել օրենքի նախագիծը, նրա փոխարեն ստորագրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

 Ուշագրավ
ԱԳՆ-ից նշել են, որ միջոցներ են ձեռնարկելու տեղում հրադադարի ռեժիմի պահպանման և ստուգման մեխանիզմների ներդրման համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկել է, որ ստացել է նման երաշխիք ռուսական կողմից
Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը
Վարչապետը հանդիպել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ