ԿԳՄՍՆ-ն բավարարել է ՀՊՏՀ ռեկտորի գիտկոչումը, որը ԲՈԿ-ն անվավեր էր ճանաչել17 օգոստոսի 2020 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարությունն անվավեր է ճանաչել տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու մասին որոշումը։ ԲՈԿ նախագահի հրամանով հարուցված գիտական կոչումն անվավեր ճանաչելու վարույթը ճանաչվել է ամբողջությամբ ոչ իրավաչափ, իսկ Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու մասին հրամանը՝ առոչինչ: Հուլիսի 17-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր էր ընտրվել Գալոյանը, ում տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը նույն օրը՝ ավելի վաղ Բարձրագույն որակական հանձնաժողովի որոշմամբ անվավեր էր ճանաչվել։ Այդ որոշումը հրապարակվել էր ԲՈԿ կոմիտեի կայքում, դրանում մանրամասն ներկայացված են ատենախոսության վիճելի հատվածները։ Մասնագիտական հատուկ հանձնաժողովը եզրակացրել էր, որ Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ։ Մայիսի 14-ին ԲՈԿ ղեկավար Գոգյանը հայտարարել էր հրաժարականի մասին և հայտնել, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Բացի այդ, նա խոսել էր Գալոյանի գիտական աշխատանքի խնդիրներից՝ նշելով, որ նա պաշտոնը զբաղեցնում է կապերի միջոցով։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Գոգյանի հրաժարականի խիստ քննադատական հայտարարությունից հետո, կոմիքս-ծաղրանկար էր հրապարակել «դրամատիկ ելքի» մասին, որը բոլորի կողմից ընկալվել էր որպես հեգնանք Գոգյանի հասցեին։ Մամուլում նաև տեղեկություն էր շրջանառվել, թե ՀՊՏՀ ռեկտոր Գալոյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող փոխնախարար Գրիշա Թամրազյանը բացատրություն էր պահանջել Գոգյանից։ Սմբատ Գոգյանի ազատման դիմումը այդպես էլ չի ընդունվել, նա շարունակում է պաշտոնավարել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |