Oգոստոսի 18-20-ն կտաքանա 5-6 աստիճանով

Oգոստոսի 18-20-ն կտաքանա 5-6 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում oգոստոսի 17-ի ցերեկը, 22-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ը, 21-ին՝ առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Oգոստոսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 21-22-ը կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում օգոստոսի 17-ի ցերեկը, 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Մայրաքաղաքում օգոստսի 20-ին ցերեկային ջերմաստիճանը կհասնի +34-ի։

Օգոստոսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---