Եվրախորհրդարանը չի ճանաչել Բելառուսում ընտրությունների արդյունքները

Եվրախորհրդարանը չի ճանաչել Բելառուսում ընտրությունների արդյունքները

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավորները չեն ճանաչում Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին համարում են Եվրամիությունում անցանկալի անձ՝ «պերսոնա նոն գրատա»։ Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի անդամ կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունները ոչ ազատ էին, ոչ էլ արդար։ Հավաստի աղբյուրները մատնանշում են (ընդդիմադիր թեկնածու) Սվետլանա Տիխանովսկայայի հաղթանակը։ Ուստի՝ մենք չենք ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի վերընտրված նախագահ և «պերսոնա նոն գրատա» ենք համարում Եվրամիությունում։ Մենք միանում ենք Բելառուսի ժողովրդին՝ պահանջելով նոր և ազատ ընտրություններ անկախ դիտորդների մասնակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիան ևս հրաժարվել է ճանաչել Բելառուսում ընտրությունների արդյունքները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին կոչ է արել ԵՄ-ին «շարունակել սատարել հարյուր հազարավոր բելառուսներին, որոնք խաղաղ ցույցերի են մասնակցում»։

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ էր բերման ենթարկվել և ձերբակալվել։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---