«Զվարթնոցը» ՀՀ եկողների համար Covid-19-ի թեստավորման լաբորատորիաների ցանկ է կազմել![]() 17 օգոստոսի 2020 - 17:47 AMT PanARMENIAN.Net - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ՀՀ եկողների համար հրապարակել է կորոնավիրուսի թեստավորում իրականացնող լաբորատորիաների ցանկը։ ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիաների թվում են «Աստղիկ» բժշկական կենտրոնը, «Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ի «Արմենիկում» մասնաճյուղը, «Դավիդյանց» լաբորատորիաները, «Էկոսենս» ՍՊԸ-ն, «Նորմեդ» բժշկական կենտրոնը, «Սիրմեդ» ՍՊԸ-ն, «Ա․Բ․ Մեդ» ախտորոշիչ լաբորատորիան։ Հայաստանի տարածք մուտք գործող անձը, եթե չունի վիրուսի ախտանշաններ և չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ՝ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով կամ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Օդանավակայանից հիշեցրել են, որ ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում` համապատասխան լաբորատորիայի մասնագետների այցի միջոցով։ Մինչև հետազոտության արդյունքների բացասական պատասխանը ստանալը անձն իրավունք չունի լքելու ինքնամեկուսացման վայրը։ Օգոստոսի 12-ին պարետ Տիգրան Ավինյանի որոշմամաբ Հայաստանը բացել է իր օդային սահմաններն օտարերկրացիների համար։ Ավինյանը նշել է նաև, որ յուրաքանչյուր երկիր ինքն է սահմանելու ճանապարհորդության կանոնները ՀՀ քաղաքացիների համար։ ![]() ![]() Ըստ նրա՝ ՔՊ-ն ու Փաշինյանը տասնապատիկ ավելի շատ վարկանիշ ունեն, քան ողջ ընդիմությունը Ոստիկանությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրային անվտանգությունը պահպանելու համար «Սա պետք է լինի մեր բոլորի մոտեցումն այսօ՛ր և մի՛շտ»,- ասվում է գրառման մեջ Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |