ԱՀԿ-ն մտահոգված է Covid-19-ի ընթացքի վրա օդի աղտոտվածության ազդեցությամբ![]() 17 օգոստոսի 2020 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Օդի աղտոտվածությունն արագացնում է թոքերի քրոնիկ հիվանդությունների ընթացքը և կարող է ազդել Covid-19-ովհիվանդների ծանրության աստիճանի վրա։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ շրջակա միջավայրի, կլիմայի և առողջապահության դեպարտամենտի տնօրեն Մարիա Նեյրան։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայությունը հետազոտություն էր հրապարակել, որի համաձայն կորոնավիրուսով պացիենտի մահվան ռիսկն աղտոտված օդի տևական ազդեցության դեպքում կարող է 7%-ով բարձր լինել, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ակնհայտ է, որ եթե ձեր թոքերն արդեն վնասված են և խոցելի, աճում է նաև հիվանդության ավելի ծանր ընթացքի հավանականությունը, քանի որ նվազ պաշտպանված եք։ Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ օդի աղտոտվածությունը հավելյալ ռիսկ է ցանկացած վիրուսային հիվանդության դեպքում»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարիա Նեյրան։ ԱՀԿ ներկայացուցիչը կարևորել է օդի աղտոտվածության դեմ պայքարը՝ որպես կարանտինայի միջոցի անսպասելի դրական արդյունք նշելով օդի որակի բարելավումը։ Օգոստոսի 17-ի դրությամբ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 21,684,349 դեպք, մահացել է 775,489, առողջացել՝ 13,678,618 մարդ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |