ՔԿ․ Ընտանեկան բռնության 395 քրգործ է քննվել, ամենիցշատ բռնացել են ամուսինը, զավակը, հայրը

ՔԿ․ Ընտանեկան բռնության 395 քրգործ է քննվել, ամենիցշատ բռնացել են ամուսինը, զավակը, հայրը

PanARMENIAN.Net - 2020-ի առաջին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 395 քրեական գործ, նախապատրաստվել է 211 նյութ, ավելի հաճախ ընտանեկան բռնություն կրառվել է զավակի, ամուսիններից տղամարդու, հոր կողմից։

ՔԿ-ից նշում են, որ 395 գործը հարուցվել է ՔՕ տարբեր հոդվածներով, այդ թվում՝ սպանության, անզգուշությամբ մահ պատճառելու, ինքնասպանության հասցնելու, ծեծի, բռնաբարության, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու և այլ հոդվածներով։

«Քրգործելով մեղադրյալի կարգավիճակ է ունեցել 196 անձ, որոնցից 1-ը եղել է 14-18 տարեկան, 66-ը՝ 18-35 տարեկան, 129-ը՝ 35 տարեկանից բարձր։ Հանցագործություններից 6-ը կատարվել են մոր, 26-ը՝ հոր, 1-ը` խորթ հոր, 12-ը՝ եղբոր/քրոջ, 1-ը՝ տատի/պապի, 21-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրված), 6-ը՝ ամուսիններից կնոջ, 115-ը՝ ամուսիններից տղամարդու, 1-ը՝ թոռան, 3-ը՝ ամուսնու ծնողների, 6-ը՝ հարսի/փեսայի կողմից»,- նշել են ՔԿ-ից։

Տուժող ճանաչված 333 անձանցից 37-ը մինչև 12 տարեկան են, 9-ը՝ 12-14 տարեկան, 11-ը՝ 14-16 տարեկան, 3-ը՝ 16-18 տարեկան, 124-ը՝ 18-35 տարեկան, 149-ը՝ 35 տարեկանից բարձր:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 62 քրգործ, 143-ի վարույթը կարճվել է, որից 51-ը` արդարացման, 92-ը` ոչ արդարացման հիմքով: 11 քրեական գործի վարույթ կասեցվել է, դրանցից 7-ը` որպես մեղադրյալ ներգրավված անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 4-ը՝ այլ հիմքերով:

2020 առաջին կիսամյակից փոխանցված գործերի հետ միասին անավարտ է մնացել 141 քրեական գործ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---