Սեպտեմբերի 1-ից բուհեը կվերաբացվեն 1-ին կուրսեցիների համար, 15-ից՝ բոլորի

Սեպտեմբերի 1-ից բուհեը կվերաբացվեն 1-ին կուրսեցիների համար, 15-ից՝ բոլորի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ից դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար, իսկ սեպտեմբերի 15-ից՝ մյուս ուսանողների, ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նշել է, որ դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին անհրաժեշտ է տեղեկանալ բուհերի պաշտոնական կայքերից: Հարությունյանի խոսքով՝ բուհերն իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը՝ այն իրականացնելով հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար:

Նախարարը հիշեցրել է, որ հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է, իսկ կանոնների պատշաճ չպահպանման դեպքում սահմանափակումներն անխուսափելի են:

ՀՀ-ում մարտից կորոնավիրուսի համավարակի պատճառով դպրոցներում և բուհերում դասապրոցեսն ընթացել է հեռավար եղանակով։ Ավելի վաղ հայտաարվել էր, որ աշակերտները դպրոց կգնան օգոստոսի 15-ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---