ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 327 մարդ, մահվան 9 դեպք կա

ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 327 մարդ, մահվան 9 դեպք կա

PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 41,846-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 145-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 8-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 832 դեպք կա, այլ պատճառով՝ 245։

Ապաքինվել է ևս 327 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 34,982 է։ Փաստացի բուժվողների թիվը 5787 է։

Մեկ օրում թեստավորվել է 1067 մարդ։

Ընդհանուր առմամբ, 186,661 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---