ԱՆ․ Մոտ 300 պացիենտ ծանր ու ծայրահեղ ծանր է, վարակակիրների թիվը նվազում է18 օգոստոսի 2020 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում գնալով նվազում է, երկրում սակայն մոտ 300 մարդ գտնվում է ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում, հայտարարել է առողջապահության նախարարույթան խոսնակ Ալինա Նիկողոսյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ Ըստ նրա՝ հակահամաճարակային երեք պարզ կանոնի պահպանումը՝ դիմակ կրելը, ձեռքերը հաճախակի ախտահանելն ու սոցիալական հեռավորություն պահպանելն արդյունք են տալիս։ «Ստաբիլ պահպանվում են մահվան դեպքերը, չնայած որ նախորդ օրը մենք ավելի քիչ թվով մահեր ենք ունեցել, բայց 8-9 ունենում ենք, լինում են այդպիսի օրեր: Դա կապված է նրա հետ, որ մենք դեռևս ունենք մոտ 300 մարդ, ովքեր գտնվում են ծանր, ծայրահեղ ծանր, արհեստական օդափոխության սարքերին միացված են: Եվ այդ պատճառով քանի դեռ կան նման վիճակում գտնվող մարդիկ, բնականաբար մահերը ցավոք լինելու են»,- նշել է նա։ Թվերի նվազմանը զուգահեռ` կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող արդեն մոտ 15 հիվանդանոց վերադարձել է բնականոն աշխատանքին։ Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 41,846-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 832 դեպք կա, այլ պատճառով՝ 245։ Առողջացածների ընդհանուր թիվը 34,982 է։ Փաստացի բուժվողների թիվը 5787 է։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |