Չինական պատվաստանյութը գուցե շուկա մտնի 2020-ի վերջին

Չինական պատվաստանյութը գուցե շուկա մտնի 2020-ի վերջին

PanARMENIAN.Net - Չինական ապակտիվացված առաջին պատվաստանյութը կարող է շուկա մտնել 2020 թվականի վերջին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնում է Sinopharm պետական կորպորացիայի ղեկավար Լյու Ցզինչջեյնը։

Այն փորձարկումների վերջին փուլն է անցնում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Նախատեսվում է, որ դրա երկու դեղաչափը կարժենա $144։

Օգոստոսի 18-ի դրությամբ աշխարհում հայտնաբերվել է 21,891,107 կորոնավիրուսի դեպք, մահացել է 774,160, առողջացել՝ 13,893,717 մարդ։ Չինաստանում վարակվել է 89,441 մարդ, առողջացել՝ 83,288, մահացել՝ 4703։

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը մտահոգություն էր հայտնել, որ Ռուսաստանը և Չինաստանը շատ արագ են առաջ գնում պատվաստանյութերի ստեղծման հարցում, այնինչ բոլորին անհրաժեշտ է ևս 3-ից 4 ամիս պատվաստանյութերի փորձարկումների 3-րդ փուլի համար․ պետք է ուսումնասիրել կողմնակի ազդեցությունը։

Կարդացեք նաև՝ «Չինաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին պատենտն են տրամադրել»

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---