Սմարթֆոնը կկարողանա ասել` երբ եք խմած18 օգոստոսի 2020 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներում հետազոտություն են իրականացվել, որի արդյունքում պարզվել է, որ սմարթֆոնը կարող է հասկանալ՝ տերը ալկոհոլի ազդեցության տակ է, թե` ոչ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Սթենֆորդի համալսարանի հետազոտողները փորձ են արել և պարզել, որ սմարթֆոնը կարողանում է սահմանել օգտատիրոջ խմածության աստիճանը՝ եզրակացություններ անելով նրա քայլվածքից։ Վերլուծել են 21-ից 43 տարեկան 22 մեծահասակի տվյալներ։ Նրանց հյուրասիրվել է այնքան ալկոհոլ, որ արտաշնչած օդում դրա մակարդակը կազմի 0․2%: Դրանից հետո գոտկատեղին ամրացվել է սմարթֆոնը։ Այնուհետև 7 ժամում մասնակիցները ժամը մեկ 10 քայլ են արել առաջ և հետ՝ մինչ ալկոհոլի մակարդակը չի իջել վարելու համար թույլատրելի սահմանի։ Հայաստանում վարորդների արյան մեջ ալկոհոլի թույլարտրելի մակարդակը չպետք է 0․04 գրամից ավելի լինի։ Քայլքի ընթացքում հեռախոսը արձանագրել է մարդկանց տվյալները՝ քայլվածքի արագությունը, հավասարակշռությունը։ 90% դեպքերում հետազոտության մասնակիցների խմածության աստիճանը որոշվել է սմարթֆոնով։ Այդ թվյալները համադրելով հնարավոր է լինում հստակեցնել, թե երբ է մարդու արյան մեջ ալկոհոլի առկայությունը գերազանցում 0․08%-ը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Միլլեր. ԱՄՆ–ն միշտ առիթներ է փնտրում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համար «Նրանք զգալի առաջընթացի են հասել խաղաղության պայմանագրի կնքման գործում»,–ասել է նա «Ռոսատոմը» սկսել է ուսումնասիրել ՀԱԷԿ–ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը Պահեստարանը պարունակում է ռադիոակտիվ կոշտ թափոններ, որոնք առաջանում են ԱԷԿ–ի շահագործման ընթացքում ՔԿ․ Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի արձակած անզգույշ կրակոցից վիրավորվել է մեկ այլ զինվոր Զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում Ալիևը Բլինքենի հետ զրույցում կրկնել է ՀՀ սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ ՄԽ–ն լուծարելու մասին իր թեզերը Բլինքենը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումը |