Կալիֆոռնիայի բնակչի մոտ ժանտախտ են գտել․ Վերջին 5 տարվա առաջին դեպքն է![]() 18 օգոստոսի 2020 - 17:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Հարավային Լեյք Թահոյի բնակչի մոտ ժանտախտ է հայտնաբերվել, Կալիֆոռնիայիում սա հիվանդության հաստատման առաջին դեպքն է՝ 2015-ից հետո, փոխանցում է CNN-ը։ Նահանգի առողջապահական ոլորտի պատասխանատուները նշում են, որ տեղացին վարակվել է լվի խայթոցից հետո։ Վարակակիրը բուժվում է տանը, գտնվում է բուժաշխատողի հսկողության տակ։ Ժանտախտի ախտանշանները հաճախ հայտնվում են վարակվելուց երկու շաբաթ անց՝ ուղեկցվելով տաքությամբ, թուլությամբ, սրտխառնոցով։ Ժանտախտի դեպքում հակաբիոտիկային բուժումը կարող է արդյունավետ լինել, եթե հիվանդությունը վաղ է հաստատվել։ Մասնագետները նշել են, որ իրենք դեռ ուսումնասիրում են կոնկրետ դեպքն ու ասել, որ մարդու վարակման դեպքերը հազվադեպ են, բայց լուրջ հետևանքներ կարող են ունենալ։ Կալիֆոռնիայում ժանտախտի վերջին դեպքը 2015-ի է եղել, վարակվել է երկու հոգի։ Նրանք երկուսն էլ բուժվել ու առողջացել են։ Դրանից առաջ ԱՄՆ-ում ժանտախտի դեպք 2006-ին է գրանցվել։ ![]() ![]() Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |