3-րդ բելառուսն է մահացել հակակառավարական ցույցերի ժամանակ

3-րդ բելառուսն է մահացել հակակառավարական ցույցերի ժամանակ

PanARMENIAN.Net - Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո մեկնարկած բողոքի ցույցերի ընթացքում արդեն 3-րդ մարդն է մահացել։ Օգոստոսի 16-ին 19-ամյա մի երիտասարդ է մահացել՝ վրաերթի պատճառով։ Այս մասին, «Վեդոմոստիի» փոխանցմամբ, հայտարարել է երկրի ՆԳՆ-ն։

Նախնական տվյալներով՝ նա եղել է փողոցի երթևեկելի հատվածում և վրաերթի ենթարկվել կեսգիշերն անց։ Ստացած վնասվածքներից տեղում մահացել է։

Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայումս հիվանդանոցում է ցույցերի ժամանակ վիրավորված 158 մարդ, այդ թվում՝ ուժայիններ։ Օգոստոսի 9-ից մոտ 7000 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։

Օգոստոսի լույս 18-ի գիշերը համեմատաբար հանգիստ է անցել Բելառուսում, որտեղ չեն դադարում բողոքի ցույցերը երկրում նախագահական ընտրության արդյունքների դեմ։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։

Ընդդիմությունը պնդում է, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---