Երեւանում կայացել է «Մշակութային զարգացման աջակցության» հիմնադրամի բացումը

PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին կայացել է «Մշակութային զարգացման աջակցության» հիմնադրամի պաշտոնական բացումը: Մշակույթի նախարարության աջակցությամբ հիմնված ֆոնդը նախատեսված է ողջ Հայաստանի երաժշտական եւ գեղարվեստի դպրոցներում դասավանդման մակարդակը բարձրացնելու համար:



Ֆոնդն իր գործունեությունը սկսել է 2008թ. օգոստոսին, բայց նրա ակտիվ գործունեությունը կսկսվի այս տարի արվեստի տարբեր ուղղությունների մոտ հարյուր դասախոսների որակավորումը բարձրացնելու դասընթացների անցկացման տարբերակով: «Մշակութային զարգացման աջակցության» ֆոնդի ղեկավար Նելլի Սարգսյանի պնդմամբ, բացի դասախոսների որակավորումը բարձրացնելուց եւ դասավանդման որակյալ մեթոդիկաների ապահովումից, ֆոնդը նպատակուղղված է զանազան միջազգային մրցույթներին երաժշտական եւ գեղարվեստի դպրոցների տաղանդավոր սաների մասնակցությանը աջակցելուն:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---