Բայդենը պաշտոնապես դարձել է ԱՄՆ նախագահի թեկնածու![]() 19 օգոստոսի 2020 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես հաստատել է երկրի նախկին փոխնախագահ, 77-ամյա Ջո Բայդենին որպես իր միակ թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում։ Այդ որոշումն ընդունվել է օգոստոսի 18-ին կայացած կուսակցության համազգային համագումարում։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով «Միավորել Ամերիկան» կարգախոսով համագումարը հիմնականում առցանց է անցել։ Բանախոսները նախապես տեսագրել են իրենց ելույթները՝ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար, գրում է Deutsche Welle-ն: Բուն քվեարկությունը նույնպես տեսաձևաչափով է անցել։ ԱՄՆ նահանգներից և տարածքներից կուսակցության պատվիրակները վիրտուալ եղանակով են հրապարակել իրենց փրայմերիզների արդյունքները։ Ըստ դրանց՝ Բայդենը համագումարում քվեարկության իրավունք ունեցող կուսակցության պատվիրակների առավելագույն թվով քվեներն է ստացել։ Բայդենի ներկուսակցական մրցակիցը Վերմոնտից սենատոր Բերնի Սանդերսն էր։ ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 3-ին։ Բայդենի մրցակիցը Հանրապետական կուսակցությունից լինելու է գործող նախագահ Դոնալդ Թրամփը։ ![]() ![]() Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |