Covid-19-ի ժամանակ հոտառության կորստի մեխանիզմը պարզվել է

Covid-19-ի ժամանակ հոտառության կորստի մեխանիզմը պարզվել է

PanARMENIAN.Net - Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են կորոնավիրուսով հիվանդ պացիենտների մոտ հոտառության կորստի մեխանիզմը։ Պարզվել է, որ այն ոչ մի ընդհանուր բան չունի սովորական մրսածության ժամանակ նկատվող նմանատիպ երևույթի հետ։

Կորոնավիրուսով վարակվածներից շատերը ևս կորցնում են հոտառությունը, նույնիսկ եթե այլ ախտանիշներ չունեն, գրում է BBC-ն։

Փորձարկումների ընթացքում գիտնականները վարակվածների քթում հայտնաբերել են ACE-2 ֆերմենտի շատ մեծ խտացում։ Համարվում է, որ վիրուսն ինչ-որ կերպ բջիջներ է ներթափանցում հենց այդ ֆերմենտի շնորհիվ։ Եվ դա նշանակում է, որ այդ դեպքում քիթը մեր թույլ օղակն է:

Գիտնականները պնդում են, որ իրենց հետազոտությունը թույլ կտա պատասխանել հարցին, թե ինչու է կորոնավիրուսն այդքան վարակիչ, և առավել արդյունավետ բուժում մշակել։

Ավելի վաղ վարակաբան Ջոնաթան Լեթեմը և կենսաբան Էլիսոն Ուիլսոնը վարկած էին առաջ քաշել, թե կորոնավիրուսը կարող էր առաջանալ դեռ 2012 թվականին՝ Չինաստանում։ Նրանք հայտնաբերել էին չինացի մի բժշկի գրառումները, որը Յունան նահանգում բուժել էր հանքափորներին. վերջիններս 2 շաբաթ մաքրել էին հանքը չղջիկների կեղտից։ Որոշ հանքափորներ հիվանդացել էին՝ ունենալով Covid-19-ին բնորոշ ախտանիշեր․ թոքաբորբ, չոր հազ, ցավ վերջույթներում և բարձր ջերմություն: Նրացից ոմանք միացվել էին թոքերի արհեստական օդափոխման սարքերի, 3-ը մահացել էին։

Պաշտոնական տվյալներով՝ կորոնավիրուսը բռնկվել է 2019-ի վերջին՝ չինական Ուհան քաղաքում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---