Մալիում ռազմական հեղաշրջում է․ Նախագահը հրաժարական է տվել

Մալիում ռազմական հեղաշրջում է․ Նախագահը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան հայտարարել է իր հրաժարականի և խորհրդարանի լուծարման մասին: Նա նման հայտարարություն է արել իր և երկրի վարչապետ Բուբա Սիսեի՝ ապստամբած զինվորականների կողմից ձերբակալվելուց ժամեր անց։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Նա հեռուսատաուղերձում նշել է, որ չի ցանկանում, որ հանուն իր իշխանության արյուն թափվի, իրեն այլ ելք չի մնում։

Բուբաքար Քեյթան նախագահական ընտրությունները հաղթել էր 2018-ին։

Հեղաշրջումը սկսվել է Մալիի մայրաքաղաք Բամակոյի մոտ գտնվող ռազմաբազաներից մեկում օգոստոսի 18-ին։ Հայտնի չէ՝ ինչն է խռովության պատճառը և ինչքան մարդ է մասնակցում դրան։ ԶԼՄ-ների վարկածներից մեկով պատճառն աշխատավարձների վերաբերյալ տարաձայնություններն են եղել։ Հայտնի է, որ ապստամբությունը ղեկավարում են բարձրաստիճան զինվորականներ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ վերականգնել Մալիում սահմանադրական կարգն ու ազատել երկրի ղեկավարներին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---