Թուրքիան պատրաստվում է Իսրայելին մեղադրել պաղեստինցիների ցեղասպանության մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիայի պետական դատախազ Աբդուրրահման Յալչինքայան հայտարարել է, որ սկսել է «Ձուլած արճիճ» գործողության ընթացքում Գազայի սեկտորում ՑԱԽԱԼԱ-ի գործողությունների հետաքննությունը: Այն կոչված է պարզելու, թե արդյոք կարելի է սեկտորի վերջին գործողությունները ցեղասպանություն համարել, եւ արդյոք դրանք մտնում են «մարդկության դեմ իրագործված հանցագործությունների» մեջ, հաղորդում է Zman.com-ը:



Հետաքննությունը սկսվեց այն բանից հետո, երբ դատախազությունը պաշտոնական բողոք ստացավ երկրի մի շարք իսլամիստական «իրավապաշտպան» կազմակերպություններից: Հայցվորները պահանջում են մեղադրանք ներկայացնել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին, վարչապետ Էհուդ Օլմերթին եւ ԱԳՆ ղեկավար Ցիպի Լիվնիին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---