19 օգոստոսի 2020 - 14:07 AMT
Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք կա, ևս մեկ մարդ է մահացել

Օգոստոսի 19-ին Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 6 մարդու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են՝ նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ: Թեստավորվել է 166 մարդ։

Կորոնավիրուսով վարակված 81-ամյա տղամարդ է մահացել այլ հիվանդության պատճառով: Մինչ այս այլ պատճառով մահացել էր ևս մեկ մարդ, որը ևս վարակված էր եղել։

Արցախում Covid-19 հաստատվել է 261 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է այն։ ներկայումս փաստացի բուժում է ստանում 11, ընդհանուր մեկուսացված է 29 քաղաքացի:

Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության: Մինչ օրս կատարվել է 8373 թեստավորում։