Հայաստանի ամբողջ տարածքում մեկնարկել է ծանրաքարշ մեքենաների բեռնվածության ստուգման գործընթաց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Պրոցեսը լինելու է պարբերական և ոլորտը կարգավորելու նպատակ ունի: Խնդրում ենք պահպանել կանոնները, երթևեկել թույլատրելի քաշով բեռնված մեքենաներով»,- ասվում է գրառման մեջ:
ՀՀ-ում բեռնատար մեքենայի ընդհանուր զանգվածը, բեռի հետ միասին, չպետք է գերազանցի 44 տոննան, ամեն ավելորդ 500 կգ-ի դիմաց վարորդին տուգանում են 100,000 դրամի չափով: