Սարգսյան․ ԼՂ խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի ճանապարհով19 օգոստոսի 2020 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի ճանապարհով, Ադրբեջանի որևէ ղեկավար կամովին չի համաձայնելու ԼՂ անկախությանը, հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա նշել է, որ Ապրիլյան պատերազմում հայկական կողմը հաղթել է, իսկ ինքը չի տեսնում իր կամ զինված ուժերի որևէ ղեկավարի կողմից արված այնպիսի սխալ, որի մասին արժե խոսել։ «Անկեղծ եմ ասում, մենք երբեք որևէ հաղթանակ մետրով կամ կիլոմետրով չենք չափել։ Չափման միավորն Ադրբեջանի պլանների ձախողումն է, որ մեր հակառակորդ երկրի նախագահը հրապարակավ հայտարարում է, որ իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը»,- ասել է Սարգսյանը։ Նրա խոսքով՝ հաջողությունը կարող է չափվել քաղաքական հայտարարություններով, միջնորդների հայտարարություններով, որոնք ասում են, թե Ադրբեջանի վարքագիծն անթույլատրելի էր։ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո առաջին անգամ մամուլի ասուլիսով է հանդես գալիս՝ պատասխանելով Ապրիլյան պատերազմի մասին հարցերին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |