19 օգոստոսի 2020 - 16:22 AMT
Շրջակա միջավայրին ավելի քան 3 մլն դրամի վնաս է հասցվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է 11 դեպք, որից 10 դեպքով հաշվարկվել է 3,034,800 դրամի վնաս շրջակա միջավայրին։ 1 դեպքով էլ նշանակվել է 50,000 դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը՝ զեկուցելով 2020-ի օգոստոսի 3-ից 7-ն արած աշխատանքների վերաբերյալ։

Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 393,500 դրամի չափով վնաս և նշանակվել է 300,000 դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 393,500 դրամի վնաս և նշանակվել 100,000 դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200,000 դրամի չափով վարչական տուգանք: Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50,000 դրամի չափով տուգանք։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 1 գործ (181,000 դրամի տուգանք)։ Նշված ժամանակահատվածում պետբյուջե մուտքագրվել է 530,000 դրամ։