Եվրոպայում զբոսաշրջիկներին կարող են կրկնակի թեստավորել

Եվրոպայում զբոսաշրջիկներին կարող են կրկնակի թեստավորել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի նոր բռնկման պատճառով Եվրոպայում զբոսաշրջությունը կրկին վտանգի տակ է, մասնագետները դիտարկում են կրկնակի թեստավորմամբ զբոսաշրջիկների ճամփորդելու հնարավորության հարցը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

ԵՄ-ում նշում են, որ սահմանների փակումը և ուղևորությունների սահմանափակումը խոչընդոտում են Եվրոպայում շարժի վերականգնմանը։

Երկրների ղեկավարություններին խորհուրդ է տրվել միջոցներ ձեռնարկել՝ հիմնվելով գիտական տվյալների վրա։ Մասնավորապես՝ դիտարկել ոչ միայն դիտարկել վերջին 2 շաբաթվա ընթացքում հաստատված դեպքերի թիվը, այլև հաշվի առնել թեստավորման ծավալներն ու ընտրված ռազմավարությունը։

Բացի այդ, քննարկվում է նաև կրկնակի թեստավորման սխեման, որն օգոստոսի 19-ից կիրառվելու է Իսլանդիայում։ Այդ երկիր այցելողները պարտավոր են 5-օրյա կարանտինում գտնվել ու կորոնավիրուսի երկու թեստ հանձնել։ Նախատեսվում է, որ առաջին թեստավորումն անցկացվելու է ժամանման առաջին օրը, երկրորդը՝ կարանտինի 4-րդ կամ 5-րդ օրը, երկու բացասական արդյունքից հետո միայն ճամփորդողը կարող է դուրս գալ մեկուսացումից։

Օգոստոսի 19-ի դորւթյամբ աշխարհում 22․1 մլն մարդ է վարակված կորոնավիրուսով։ Եվրոպայում վարակի ամենաբարձր ցուցանիշն Իսպանիայում է՝ 364,000-ից ավելի վարակակրով։ Համավարակի պայմաններում ռիսկային համարվող երկրներից սահմանափակված են ավիաչվերթերը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---