HRW-ն կոչ է արել Բաքվին անհապաղ ազատել ընդդիմության ակտիվիստներին

HRW-ն կոչ է արել Բաքվին անհապաղ ազատել ընդդիմության ակտիվիստներին

PanARMENIAN.Net - Human Rights Watch միջազգային կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել 2020-ի հուլիսի 14-ի չարտոնված հանրահավաքից հետո կեղծ մեղադրանքներով ձերբակալված ընդդիմության ակտիվիստներին։ Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, գրում է Turan.az-ը։

Հուլիսի 14-ի ուշ երեկոյան բողոքի ցույցի մասնակիցների մի փոքր խմբի հաջովել էր կարճ ժամանակով ներխուժել խորհրդարանի շենք և վնասել գույքը։ Այնուհետև ոստիկանությունը ձերբակալել էր նրանց։ Իշխանությունները հայտարարեցին, որ դա կառավարությունը տապալելու քաղաքական ընդդիմության փորձ էր, իսկ հաջորդող օրերին տասնյակ ակտիվիստներ ձերբակալվեցին։

«Ադրբեջանում ձերբակալությունների վերջին ալիքը հաջորդել է քաղաքական պատճառներով ձերբակալությունների և դատավարությունների լավ փորձարկված սխեմային և սպառնում է ոչնչացնել երկրի ամենահին կուսակցություններից մեկը»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Գեորգի Գոգիան։

Հայտարարության մեջ ասվում է, որ իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն հետապնդումները, ազատ արձակեն անարդարացիորեն բանտերում հայտնվածներին և հետաքննեն իրավապահ մարմինների գործողությունները։

Human Rights Watch-ը զրուցել է 11 իրավաբանի հետ և ծանոթացել հուլիսի 15-ից ի վեր ձերբակալված 10 մարդու դատական փաստաթղթերի։

Ընդդիմության առաջնորդների և ակտիվիստների ձերբակալությունները սկսվեցին հանրահավաքին հաջորդած երկրի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից հետո, որտեղ նա «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությանը մեղադրեց բռնություն հրահրելու մեջ և անվանեց «դավաճաններ, հինգերորդ շարասյուն»։ Ըստ ակտիվիստների, մտածածին վարչական և քրեական մեղադրանքներով առնվազն 80 մարդ է ձերբակալվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---