Օտարերկրացի ուսանողները ՌԴ-ում 14 օրով կմեկուսանան

Օտարերկրացի ուսանողները ՌԴ-ում 14 օրով կմեկուսանան

PanARMENIAN.Net - Օտարերկրացի ուսանողները ՌԴ բուհերում ուսումը շարունակել կարող են 14-օրյա կարանտինից և կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Օտարերկրացի ուսանողները ՌԴ մուտքի հնարավորություն կունենան այն դեպքում, եթե իրենց երկիրը բացել է սահմանը Ռուսաստանի համար, հակառակ դեպքում ուսումը հեռավար կընթանա։

ՌԴ-ում ուստարին սկսվելու է սեպտեմբերի 1-ից։ 2019-20 ուստարում Ռուսաստանում մոտ 298,000 օտարերկրացի ուսանող է սովորել։ Նրանց թվում ամենից շատ եղել են Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Տաջիկստանի, Ուկրաինային, Հնդկաստանի, Բելառուսի, Ադրբեջանի քաղաքացիներ։

Օգոստոսի 19-ի դրությամբ ՌԴ-ում 935,000-ից ավելի վարակակիր կա։ Վիրուսից մահացել է մոտ 16,000 մարդ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---