Տասնյակ հազարավոր գերմանացի զբոսաշրջիկներ շտապ լքում են Իսպանիան

Տասնյակ հազարավոր գերմանացի զբոսաշրջիկներ շտապ լքում են Իսպանիան

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով Բալեարյան կղզիներում և Իսպանիայի այլ տարածքներում գտնվող ավելի քան 40,000 գերմանացի զբոսաշրջիկ պետք է առաջիկա շաբաթվա ընթացքում հեռանա երկրից, գրում է Tourprom-ը։

Նշվում է, որ Իսպանիան հեռացվել է այցելությունների համար անվտանգ երկրների շարքից Covid-19-ի նոր դեպքերի աճի պատճառով։ Այժմ գերմանացի զբոսաշրջիկներին թույլատրվում է այցելել միայն Կանարյան կղզիներ։

Իսպանիայից Գերմանիա վերադարձող բոլոր զբոսաշրջիկները պարտադիր պետք է թեստ հանձնեն և կարանտինում լինեն մինչև արդյունքները ստանալը, կամ տեղեկանք ներկայացնեն վերջին 2 օրում բացասական արդյունքի վերաբերյալ։

Գերմանացի տուրօպերատորներն այս որոշման կապակցությամբ չեղարկել են Իսպանիայի հետ կապված ծրագրերը։ Այդ երկրում գտնվող զբոսաշրջիկները կարող են ժամկետից շուտ վերադառնալ։

Կորոնավիրուսի համավարակի նոր բռնկման պատճառով Եվրոպայում զբոսաշրջությունը կրկին վտանգի տակ է, մասնագետները դիտարկում են կրկնակի թեստավորմամբ զբոսաշրջիկների ճամփորդելու հնարավորության հարցը։

Օգոստոսի 19-ի դրությամբ աշխարհում 22․1 մլն մարդ է վարակված կորոնավիրուսով։ Եվրոպայում վարակի ամենաբարձր ցուցանիշն իսպանիայում է՝ 364,000-ից ավելի վարակակրով։ Համավարակի պայմաններում ռիսկային համարվող երկրներից սահմանափակված են ավիաչվերթերը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---