Թուրքիայում կորոնավիրուսից ավելի քան 6000 մարդ է մահացել

Թուրքիայում կորոնավիրուսից ավելի քան 6000 մարդ է մահացել

PanARMENIAN.Net - Թուրքիայում օգոտոսի 18-ի դրությամբ կորոնավիրուսից մահերը գերազանցել են 6000-ը, իսկ վարակվածները՝ 250,000-ը։ Այս մասին հայտնի է դառնում Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի թվիթերյան գրառումից։

Մասնավորապես, վարակվել է 251,805 մարդ, մահացել 6016-ը։ Առողջացել է 232,913 պացիենտ։

Ամենից շատ մահերը գրանցվել են ապրիլին՝ 2960 հոգի, ամենամեծ թվով մարդիկ վարակվել են ապրիլին՝ 106,673 հոգի։ Ընդհանուր երկրում արվել է 5 մլն 882 հազար 426 թեստ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---