Լիտվայի նախագահ․ ԵՄ առաջնորդներն անհրաժեշտ են համարում նոր ընտրությունները Բելառուսում19 օգոստոսի 2020 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության անդամ երկրների ղեկավարներն անհրաժեշտ են համարում, որ Բելառուսում նախագահական նոր ընտրություններ անցկացվեն։ Եվրամիության ղեկավարների այս դիրքորոշման մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան տեսակոնֆերանսի ձևաչափով ԵՄ արտահերթ գագաթնաժողովի ավարտին։ Տեսակոնֆերանսը նվիրված էր օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո Բելառուսում ստեղծված իրավիճակին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Խոսակցությունը համահունչ էր ընթանում։ Բոլորն ընդունեցին, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Դրանք ազատ չէին և չեն կարող ճանաչվել։ Հարկավոր է պայմաններ ստեղծել նոր ընտրություններ անցկացնելու համար»,- ասել է նա։ Ակնկալվում է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Բելառուսոի մի շարք պաշտոնյաների հանդեպ։ Ավելի վաղ Բելառուսի նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան կոչ էր արել եվրոպական պետությունների ղեկավարներին չճանաչել Բելառուսում օգոտոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։ Օգոստոսի 19-ին Մինկսում աշխատանքն է սկսել ընդդիմության համակարգող խորհուրդը, որը ստեղծել են նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայայի կողմնակիցները։ Խորհուրդն իր նպաական է համարում նոր ընտրություններն ու իշխանության խաղաղ փոխանցումը։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Photo: AP Photo/Efrem Lukatsky Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |