Երևանի մանկապարտեզների ավագ խմբերը կգործեն մինչև սեպտեմբերի 15-ը

Երևանի մանկապարտեզների ավագ խմբերը կգործեն մինչև սեպտեմբերի 15-ը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի ենթակայությանբ գործող մանկապարտեզների ավագ խմբերի աշխատանքը կարտոնվի մինչև սեպտեմբերի 15-ը, ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ, համավարակով պայմանավորված, դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից:

Հայաստանում օգոստոսի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42,056-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 833 դեպք կա, այլ պատճառով՝ 249։ Առողջացածների ընդհանուր թիվը 35,226 է։ Փաստացի բուժվողների թիվը 5748 է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---