Նախարար․ Սևանում սիգի որսի նոր կարգը գործում է

Նախարար․  Սևանում սիգի որսի նոր կարգը գործում է

PanARMENIAN.Net - Հայաստանում տարիների արգելքից հետո մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության իրականացման նոր կարգը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ նախագիծը միտված է գործնական և իրավական հարթություններում ոլորտի կանոնակարգմանը և լճում կենսապաշարի կայուն օգտագործմանն ու վերականգնմանը։

Ձուկ բռնել կարելի է միայն ցերեկը և միայն նրանց, ովքեր ունեն համապատասխան արտոնագիր։ Առանց դրա՝ Սևանա լճից ապօրինի ճանապարհով որսված ձուկն առգրավվելու է։ Թույլատրված են ցանցեր՝ 40 մմ փոքր վանդակներով, որպեսզի խոշոր սիգեր չբռնվեն։

Տարեկան 200 տոննայից ավելի չի կարելի սիգ չի կարելի բռնել։ Սիգի որսը թույլատրված է մինչև հոկտեմբերի 1-ը, արգելվում է հոկտեմբերի 1-ից 2021-ի մարտի 1-ը՝ հաշվի առնելով ձկների ձվադրման շրջանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---