Նավալնին հոսպիտալացվել է. Թունավորում են կասկածում

Նավալնին հոսպիտալացվել է. Թունավորում են կասկածում

PanARMENIAN.Net - Ռուս ընդդիմադիր, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին շտապ հոսպիտալացվել է թունավորման կասկածանքով։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Ըստ նրա՝ Նավալին վատ է զգացել ինքնաթիռում, որով Տոմսկից Մոսկվա էր վերադառնում։ Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, Նավալնուն հոսպիտալացրել են։

Ավելի ուշ Յարմիշը հավելել է, որ նրան, հավանաբար, թունավորել են՝ ինչ-որ բան խառնելով թեյին։

«Դա միակ բանն էր, ինչ նա խմել էր առավոտից։ Բժիշկներն ասում են, որ տոքսինն ավելի արագ է ներծծվել տաք հեղուկի միջոցով։ Հիմա նա վերակենդանացման բաժանմունքում է»,- հայտնել է նա։

Վերջին օրերին Նավալնին գտնվում էր Սիբիրում։ Սկզբից նա Նովոսիբիրսկում էր, որտեղ, հնարավոր է, նյութեր էր հավաքում իր նոր հետաքննության շրջանակում, և հանդիպել է կամավորների հետ։ Հետո նա Տոմսկ է մեկնել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---