Թորոսյան․ Վարակակիրների թվի անկման միտումը դադարել է, կտրուկ անկումներ դժվար լինեն20 օգոստոսի 2020 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի ամենօրյա ցուցանիշների կտրուկ անկումներ դժվար լինեն, վարակակիրների թվի անկման միտումը դադարել է, նախորդ 2-3 շաբաթվա համեմատ երկրում իրավիճակը կայունացել է, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը թեթև է, կառավարելի։ «Հաշվի առնելով ազգաբնակչության շարժունակությունը, Հայաստան վերադարձողների թիվը, կարծում եմ՝ դժվար է լինելու մեր օրական ասած այս թվերից ավելի ցածր թվեր ունենալը։ Եթե նույնիսկ անկում լինի, կտրուկ անկումներ դժվար կարողանանք արձանագրել»,- ասել է Թորոսյանը՝ նշելով, որ ներկա դրությունը պահելու համար եղած կանոնները պետք է մնան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկա կայունությունը հարաբերական է և ամեն պահի կարող է անկայունույթան փոխվել։ «Մենք և հանրությունն ավելորդ ոգևորությամբ ենք արձագանքում թվերի նախընթաց անկմանը, իհարկե, մեր թվերը հուլիսի համեմատ կրկնակի նվազել են, բայց եթե ճիշտ չարձագանքեք, արագ կվերադառնանաք հուլիսյան վիճակին»- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն իրավիճակը շարունակում է խնդրահարույց համարել։ Թորոսյանը հայտնել է նաև, որ իրենց նախաձեռնությամբ թեստավորել են Վանաձորի տեքստիլի 2 ֆաբրիկայի աշխատողների, որոնցից մեկում 200 թեստից 50-ը դրական է եղել։ Նա կարևորել է տնտեսվարողների կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Ըստ նախարարի՝ այն տնտեսվարողները, որոնց մոտ հակահամաճարակային կանոնները պահպանվում են, դեպքեր կամ չկան, կամ նվազագույն են։ Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42,319-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 836 դեպք կա, այլ պատճառով՝ 251։ Առողջացածների ընդհանուր թիվը 35,476 է։ Փաստացի բուժվողների թիվը 5756 է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |