7 փետրվարի 2009 - 13:11 AMT
Բակո Սահակյանը քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը Անջեյ Կասպրշիկի հետ
Փետրվարի 6-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումների եւ արրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետ կապված հարցեր: