Մեքսիկան ուզում է փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

Մեքսիկան ուզում է փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

PanARMENIAN.Net - Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը ՌԴ դեսպան Վիկտոր Կորնելիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը ցանկանում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցկացնել։

«Կանցլեր Մարսելո Էբրարդը հանդիպել է ՌԴ դեսպան Վիկտոր Կ․ Կորնելիի հետ և հայտնել, որ Մեքսիկայի կառավարությունը շահագրռգված է երկրում ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցկացնել առողջապահության մարմինների միջև տեխնիկական տեղեկատվության փոխանակման հիման վրա»,- ասվում է Մեքսիկայի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է «Վեդոմոստին»։

Պատվաստանյութի փորձարկումները կարող են մոտ 3 ամիս տևել՝ կախված ընտրված ընթացակարգից։

Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ ՌԴ-ում գրանցվել է Covid-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը։ Ըստ գրանցման հավաստագրի՝ այն շրջանառության մեջ կդրվի 2021-ի հունվարի 1-ից։ Պատվաստումը կլինի կամավոր։ ԱՀԿ-ն դեռ խորհուրդ չի տվել ռուսական պատվաստանյութը կիրառման վերաբերյալ տվյալների պակասի պատճառով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դստրերից մեկն արդեն պատվաստվել է և իրեն լավ է զգում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---